Հայաստանի իշխանությունը Բելառուսի իրադարձությունները վերլուծելիս պետք է գործընկեր դիտարկի ոչ միայն պաշտոնական իշխանությանը՝ մասնավորապես Լուկաշենկոյին, այլև Բելառուսի քաղաքացուն, Բելառուսի հասարակությանը:
Քանի դեռ Բելառուսի հանդեպ պաշտոնական Երևաի բառապաշարում բացակայում են քաղաքացի և հասարակություն եզրույթների հիմնարար հիշատակումները, գործածությունը՝ թեկուզ ֆորմալ, արարողակարգային բնույթով, հազիվ թե Բելառուսի հետ և շուրջ հարաբերության առումով Երևանը կարողանա գալ նոր որակի և մակարդակի անշրջելի հաստատման:
Բելառուսի հասարակությունն ընտրել է արդիականացման և ժողովրդարացման ուղին և դա արդեն անշրջելի է։ Ակնհայտ է, որ ժողովրդավարական Բելառուսը Հայաստանի համար ավելի կայուն և իրական դաշնակից կլինի, օրինակ ՀԱՊԿ-ում, առնվազն կհարգի այդ կազմակերպության կանոնադրությունը և սպառազինություն չի վաճառի կազմակերպության անդամ դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։
https://www.facebook.com/2299952536702127/posts/3551304548233580/









































