Goal.com-ի հաղորդմամբ` Արգենտինայի հավաքականի 23-ամյա հարձակվող Սերխիո Ագուերոն պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Ագուերոն 5 տարվա պայմանագիր է կնքել «Քաղաքաբնակներ»-ի հետ, որի համաձայն կստանա շաբաթական 225 հազար եվրո աշխատավարձ: Աղբյուրի տվյալներով Արգենտինացու համար «Մանչեսթեր Սիթի»-ն Մադրիդի «Ատլետիկո»-ին վճարել է 45 մլն. եվրո:
«Ես «Սիթի»-ի ֆուտբոլիստ եմ: Ուրախ եմ այս ակումբ և այս քաղաք տեղափոխվելու համար»,- գրել է արգենտինացին իր Twitter-ում:






































