Լիբանանում հետաքննությունը դիտարկում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մի քանի վարկածներ, այդ թվում անփութությունը, դժբախտ պատահարը և «արտաքին ներգործությունը»:
Այդ մասին, ինչպես հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, օգոստոսի 7-ին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը: «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունն ուսումնասիրում է մի քանի վարկածներ, ներառյալ անփութությունը, դժբախտ պատահարը, ինչպես նաև արտաքին ներգործությունը»,- ասել է նա՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: