ԱՄՆ-ը պատրաստվում է Տայվանին առնվազն չորս մեծ հեռվության SeaGuardian միջին բարձրության հետախուզական անօդաչու թռչող ապարատ մատակարարել՝ ծովի մակերևույթի հսկման համար: Ինչպես օգոստոսի 7-ին հաղորդել է Reuters գործակալությունը, ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արդեն հավանություն է տվել գործարքին: Ներկայումս Վաշինգտոնը և Տայբեյը բանակցություններ են վարում դրանց հանդերձման համար զինամթերքի անվանացուցակի շուրջը: SeaGuardian անօդաչուներն ամերիկյան Predator բազմանպատակային համալիրի տարբերկաներից մեկն են, դրանք ունակ են օդում գտնվելու 48 ժամ և կատարելու ավելի քան 11 հազար կիլոմետր հեռվությամբ թռիչքներ: Այժմ Տայվանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող անօդաչուներն ունեն շուրջ 200 կիլոմտր հեռվություն: ԱՄՆ-ը պահպանում է Տայվանին արդի սպառազինությունների գլխավոր մատակարարի դերը: Հուլիսին Պետդեպարտամենտը հավանություն է տվել Տայվանին Patriot PAC-3 համակարգերի արդիականացման համար սարքավորանքի հնարավոր վաճաքին, գործարքի ընդհանուր գումարը գնահատվում է 620 միլիոն դոլար: 2019 թվականին ԱՄՆ-ում հավանության է արժանացել Տայբեյին գրեթե 2 միլիարդ դոլար գումարի М1А2 Abrams տանկերի պոտենցիալ վաճառքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: