Հարավային Կորեայի հյուսիսում և մայրաքաղաքի շրջակայքում ուժեղ անձրևների պատճառով առաջացած սողանքների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել և 3-ն անհայտ կորել են: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես տեղեկացրել են կորեական իշխանությունները, 12 մարդ զոհվել է այսօր առավոտյան մայրաքաղաք Սեուլից 110 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում: Նրանցից 8-ն ուսանողներ էին, որոնք այդտեղ կամավորական աշխատանքներ էին իրականացնում: Հայտնի է, որ վերջին 17 ժամվա ընթացքում Սեուլում մոտ 400 մմ տեղումներ են արձանագրվել:








































