Մոնղոլիայի արևմտյան Զավխան նահանգի Ուլիաստայի իշխանությունները կարանտին են մտցրել այն բանից հետո, երբ տեղի բնակչի մարմնին բուբոնային ժանտախտի ախտանշաններ հայտնվեցին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 39-ամյա տեղի բնակիչը հիվանդության ախտանշաններ է ունեցել վայրի արջամկան միս ուտելուց հետո։ Դրանք հաճախ են վարակ տարածում: Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոցի մեկուսի բաժանմունք: Նրա հետ առնվազն ինը կոնտակտավոր կա:
Ավելի վաղ Մոնղոլիայում ժանտախտի վարակի դեպքեր հաստատվել էին Մոնղոլիայի արևմտյան այլ բնակավայրերում: Մասնավորապես, 15-ամյա դեռահասը մահացավ հիվանդությունից հիվանդանոցի ճանապարհին: Դրանից մի քանի օր առաջ նա ընկերների հետ արջամկան միս է կերել:
Ավելի ուշ Մոնղոլիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ անհանգստանալու առիթ չկա Ռուսաստանի քաղաքացիների համար, քանի որ երկրի իշխանությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները բուբոնային ժանտախտի տարածումը կանխելու համար: