Sky News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատվաստանյութերի հակառակորդներին անվանել է «խենթ»:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է գրիպի դեմ պատվաստման լայնածավալ ծրագրի ներդրման մասին, որը ռիսկային խմբի մարդկանց անվճար պատվաստում է նախատեսում, ասվում է հաղորդագրության մեջ:
«Մենք ուզում ենք, որ ձմռան նախաշեմին բոլորը պատվաստվեն գրիպի դեմ»,- ասաց Ջոնսոնը:
Նա ասաց, որ պատվաստվածների թվի աճը կօգնի «պաշտպանել» Առողջապահության ազգային ծառայությանը: