Հուլիսի 25-ին ժամը 15:26-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14:55-ին Սևանա լճի «Ծովինար» լողափում (Սևանի թերակղզու հարակից հատված) ջրափրկարարները փրկել են խեղդվող տղամարդու` Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ 1959 թ. ծնված Սուրեն Սարգսյանին, որին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:








































