Թուրքիան մտադիր է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) հետ նոր համաձայնագիր կնքել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ: Հուլիսի 17-ին այս պնդմամբ հանդես է եկել հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը:
«Մենք մենության չենք մատնի մեր լիբիացի եղբայրներին: Մենք արդեն համագործակցության պայմանագիր ենք կնքել ռազմական պատրաստության բնագավառում: Եվ պատրաստվում ենք ստորագրելու նոր համաձայնագիր՝ դրանում ներգրավելով ՄԱԿ-ին»,- լրագրողներին հայտնել է Թուրքիայի ղեկավարն ուրբաթ օրվա աղոթքից հետո:
Ընդ որում, Էրդողանը չի ճշտել, թե ինչ ոլորտներ կարծարածի նոր համաձայնագիրը՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































