Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների կողմից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մուսուլմանական առաջին նամազը տեղի կունենա հուլիսի 24-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ներկայումս ընթացող նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո մենք նախատեսում ենք հուլիսի 24-ին բացել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես մզկից և միաժամանակ ուրբաթօրյա նամազ անցկացնել», – ասել է Էրդողանը՝ թուրք ժողովրդին ուղղված ուղերձում:
Նա հավելել է, որ մզկիթ այցելելն անվճար կլինի բոլոր հավատացյալների համար: Տաճարի մուտքը հասանելի կլինի նաև այլ հավատքի ներկայացուցիչների համար։