Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Հանրապետության նախագահն անդրադարձել է հնչած կարծիքներին ու տեսակետներին՝ նշելով, որ ցանկացած հարց, ընդհուպ մինչև Սահմանադրության հարցը քննարկելիս ուղղակի սխալ կլինի չնկատել, որ աշխարհը փոխվում է։ «Եթե մենք անելու ենք սահմանադրական փոփոխություններ, ապա անպայման պետք է հաշվի առնենք, որ բարեփոխված, զարգացած Սահմանադրությունը պետք է ապրի և գործի Հայաստանում և 21-րդ դարում»,-ասել է նախագահը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ: