Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Դա մի բան է, որ անհասկանալի է ձեզ համար, պարոն Գյուլիեւ. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հուլիսի 7- ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առցանց քննարկումը: Այս առնչությամբ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ձեւաչափը նոր էր, ադրբեջանական պատվիրակների մեղադրանքները՝ հին: Ազայ Գյուլիեւը խոսել է Արցախի ընտրությունների անցկացումից, երդմնակալությանը Հայաստանի վարչապետի ներկայությունից, մեղադրել հայերին խաղաղությունը խաթարելու համար: Հայկական արձագանքը հիշեցում է. դրանք ժողովրդավարական ընտրություններ էին, այն անհասկանալի է 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար:

«Կցանկանայի հիշեցնել, որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է եւ չունի ժամանակային սահմանափակում, եւ Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան: Մենք հետեւողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը եւ աշխատում ենք խաղաղության միջավայրի ձեւավորման վրա, բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածքային պահանջները անհնար են դարձնում հակամարտության կարգավորումը: Ցավոք, ոչ համանախագահների, ոչ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին: Հետեւաբար, մենք կարեւորում ենք մշտադիտարկման իրականացումը. այն չպետք է դադարեցվի, հատկապես համավարակի օրերին»,- ասել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Մեր պատվիրակը հիշեցրել է. պարոն Գյուլիեւը բազմիցս հերքել է անգամ Արցախի ժողովրդի գոյության փաստը: Եթե իսկապես խաղաղ կարգավորում եք ուզում. պատրա՞ստ եք նույն հայտարարությունն անել, ինչ վարչապետ Փաշինյանն է արել. այն է ՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Երբ պարոն Գյուլիեւը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին եւ ասում, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, կարծում եմ պատճառն ընդհանրապես մարդու իրավունքներ երեւույթը չհասկանալու մեջ է: Ադրբեջանում մարդու իրավունքների բացակայությունն արտացոլվում է նույնիսկ պարոն Գյուլիեւի խոսքերում: Երբ խոսում եք ժողովրդավարությունից, կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, եւ եթե մեկը, լինի գործարար թե պաշտոնյա, որեւէ հանցանք է գործում, պետք է պատասխան տա դրա համար: Դա մի բան է, որ անհասկանալի է ձեզ համար, պարոն Գյուլիեւ: Հիմա եկեք նայենք Ադրբեջանին:

Գործող նախագահը նախագահ է 2003-ից՝ 17 տարի: Նա նախագահությունը հորից է ժառանգել: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժառանագականությունն է, սա նեպոտիզմ է, ընտանեկան բռնապետություն, սակայն ոչ երբեւէ ժողովրդավարություն: Դրա համար հայաստանյան ժողովրդավարությունը չեք հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիեւ»,- ասել է Կոնջորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում