Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Արցախի ՀԿ-ները գոհ են Զոհրաբ Մնացականյանի հետ հադիպումից, բարձրացրել են իրենց հուզող հարցերը

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորել քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

Հանդիպման մասնակիցներից Ադրբեջանից հայ փաստականների Արցախի միության նախագահ Սարո Սարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպումից գոհ է, հնարավորություն է ընձեռվել վեր հանելու իրենց հուզող խնդիրները. «Սա առաջին հանդիպումը չէր, մի անգամ էլ առանձին մեր միության հետ է հանդիպել նախարար Մնացականյանը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այստեսակ հանդիպումները շարունակական են լինելու, ինչը միանշանակ ողջունելի է: Փախստականների թեման հիմնականն ու ամենակարևորն է, մեր համագործակցությունը եղել է և պետք է շարունակվի հենց այս հարցի շուրջ»:

Սարյանը ներկայացրել է իրենց հուզող խնդիրները. «Ասել եմ, որ գրասենյակ չունենք, կենտրոնական գրասենյակը մի փոքր սենյակ է, որտեղ հյուրեր չենք կարողանում ընդունել: Բանակցության պրոցեսը որ սկսվի, մենք նորմալ տեղ չենք ունենալու այդ մարդկանց ընդունելու, լրագրողներին ընդունելու համար: Իհարկե, շատ կարևոր էր հանդիպումը, լավ է, որ կարողացանք մի շարք հարցեր բարձրացնել: Մենք անդրադարձել ենք մեր հին զրույցին, թե ինչով է փախստականների իրավիճակը տարբերվում, ինչ առանձնահատուկ, ղարաբաղցիների ասած, տաքություն եմ զգում, մենք շատ լավ ենք տրամադրված, բոլոր ներկաների տրամադրվածությունը շատ բարձր է եղել»:

Սարո Սարյանն ընդգծեց՝ թեպետ խաղաղության հաստատման վերաբերյալ կոնկրետ քննարկում չի եղել, բայց իր ընկալմամբ՝ Հայաստանն իր կողմից նման մեսիջներ է ուղարկում. «Վերջինն էլ լրագրողների փոխայցելությունն է, որը դրական է և պետք է շարունակական բնույթ կրի: Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծեց, որ ձախողում չկա բանակցություններում, ինչը դրական է»:

Հարցին՝ ինքը կո՞ղմ է խաղաղություն հաստատելուն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, հասկանալի է, որ դա անհրաժեշտ է սահմանում զոհեր չլինելու համար»:

Հանդիպմանը ներկա Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Գայանե Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ սա նախարար Մնացականյանի հետ առաջին հանդիպումն էր և կրում էր ավելի շատ ճանաչողական բնույթ:

«Չեմ կարող մանրամասները ներկայացնել, բայց հանդիպումը հետագա համագործակցության համար էր: Որոշ բաներ ինքը ներկայացրեց, մեր կարծիքներն ու առաջարկությունները լսեց: Ներկա էին ոչ բոլոր հասարակական կազմակերպությունները, բայց լսեց բոլոր ներկաների բարձրացրած հարցերը: Ես հանդիպումից շատ գոհ եմ, շատ կարևոր է, որ լսում ու հաշվի են առնում հասարակական կազմակերպությունների տեսակետները»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում