Monday, 13 05 2024
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Ալվինա Գյուլումյանի արդարացումներն ու մանիպուլյատիվ դիտարկումները. fip.am

fip.am: Ալվինա Գյուլումյանը, որը պնդում է, որ դեռևս Սահմանադրական դատարանի դատավոր է, հունիսի 28-ին «Ազատության» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում, խոսելով Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններից, հայտարարել է, որ ՍԴ-ն չէր կարող անվավեր ճանաչել նախկին խնդրահարույց ընտրությունները, քանի որ դրանց դեմ բողոքներում ապացուցողական հիմքեր չեն եղել։

«Սա ոչ թե անցյալին է վերաբերում, թե ինչ ենք մենք արել, բայց անցյալի մասին ես բազմիցս առիթ եմ ունեցել ասել՝ էլի ուրիշն իր չկատարած աշխատանքը բերում է բարդում ՍԴ-ի վրա։ Եթե ձեր ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում որևէ արձանագրության վերաբերյալ առանձին կարծիք չէին գրում, եթե ձեր վստահված անձինք որևէ գործով դատարան չէին դիմում, ինչի՞ հիման վրա պետք է ՍԴ-ն անվավեր ճանաչեր այդ ընտրությունները»,- մասնավորապես, նշել է Գյուլումյանը։

Ալվինա Գյուլումյանը նաև անդրադարձել է ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար ՍԴ չդիմելու որոշմանը, որը պատճառաբանվել էր շահերի հակադրության առկայությամբ, և նշել, որ այդ պարագայում ԱԺ-ն կարող էր ընդամենը համապատասխան նորմը փոխել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե կա՞ր իրականում հնարավորություն փոխելու սահմանադրական նորմը, որը պարտադրում է դիմել Սահմանադրական դատարան, և արդյո՞ք ՍԴ-ում վիճարկված ընտրությունների դիմումներում իսկապես ապացուցողական հիմքեր չեն եղել՝ 2003 թվականի նախագահական ընտրությունների օրինակով:

Ընտրությունների արդյունքների վիճարկումը

2003 թվականի՝ երկու փուլով անցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները ՍԴ էր բողոքարկել Արտաշես Գեղամյանը, իսկ երկրորդ փուլի արդյունքները՝ Ստեփան Դեմիրճյանը: Գործերից մեկով Ալվինա Գյուլումյանը եղել էր ՍԴ զեկուցող, և արդյունքում կայացվել էր երկու որոշում՝  ՍԴՈ-408 և ՍԴՈ–412:

Արտաշես Գեղամյանը, ըստ ՍԴ որոշման, խախտումների առկայությունը հիմնավորել էր «դիմումին կից ներկայացված փաստաթղթերով, ականատեսների գրավոր բացատրություններով, ինչպես նաև օտարերկրյա դիտորդների արձանագրած փաստերով»։ Ներկայացվել էր, որ մի շարք դեպքերում խախտվել էին նախագահի թեկնածուների վստահված անձանց իրավունքները։

ՍԴ-ն թեև արձանագրել էր ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման հարցում թերացումները, դիմում-բողոքներին ժամանակին և հիմնավոր ձևով չարձագանքելը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ համարժեք արձագանքի բացակայությունը, բայց, այդուհանդերձ, մերժել էր ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու Գեղամյանի դիմումը։

ՍԴ մյուս որոշման համաձայն, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Ստեփան Դեմիրճյանի դիմումին կից ներկայացվել էին ընտրական հանձնաժողովներին և դատախազությանն ուղղված դիմումներ, բողոքներ, առանձին վստահված անձանց կողմից կազմված արձանագրություններ, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների պատճեններ, բացակա և մահացած ներկայացվող անձանց ցուցակներ, վստահված անձանց վկայականների, քաղաքացիների անձնագրերի, քվեաթերթիկների պատճեններ։

Այդքանով հանդերձ, ՍԴ-ն այս դիմումը ևս մերժել էր, սակայն, միևնույն ժամանակ, առաջարկվել էր նորընտիր Ազգային ժողովին և նախագահին մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե կազմակերպել, քանի որ իրավական առումով հիմնավոր փաստարկված էին համարվել քվեաթերթիկների լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն քվեարկության և այլ բնույթի էական խախտումները։

Մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի՝ վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկն այդպես էլ կյանքի չէր կոչվել։

Հատկանշական է, որ քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակելու արգելքը դրվել էր հենց ՍԴ կողմից՝ 2003 թվականի ՍԴՈ-412 որոշմամբ, ինչը դիմող կողմը համարում էր ընտրակեղծարարության իրավական պաշտպանություն։

Ըստ ՍԴ–ի՝ ցուցակների հրապարակայնացումը կհանգեցներ քվեարկության գաղտնիության խախտման։ Մինչդեռ դիմող կողմը վստահ էր, որ դրանով հնարավորություն էր տրվում իշխանություններին անմիջապես քվեարկությանը չմասնակցող ընտրողների կազմից հավելագրումներ անել և, համապատասխանաբար, քվեաթերթիկների լցոնման միջոցով անվերահսկելիության դաշտ բացել ընտրակեղծարարական նպատակների համար։

ՍԴ-ի նման դիրքորոշումը կասկածի տակ դրեց ընտրական հաջորդիվ գործընթացների թափանցիկությունը, և միայն Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների հաջորդ օրը հրապարակվեցին ստորագրված ընտրացուցակները, որից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում արձանագրեց, որ ընտրացուցակների հրապարակումն անձի փոխարեն քվեարկության կանխարգելման կարևոր միջոց է՝ չնայած ընտրողների անձնական տվյալների բացահայտման հանգամանքին:

Այսպիսով, միայն մեկ ընտրական օրինակ ներկայացնելով՝ կարող ենք եզրակացնել, որ Ալվինա Գյուլումյանի պնդումը, թե ընտրությունների արդյունքների վիճարկման հիմքում չկային ապացուցողական փաստեր, չեն համապատասխանում իրականությանը: Այլ հարց է, թե բավարա՞ր էին դրանք ընտրությունները չեղյալ հայտարարելու համար:

ՍԴ դիմելու պարտադիր նորմի փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով

Ըստ Ալվինա Գյուլումյանի, ԱԺ-ն ներկայացված փոփոխությունների հետ մեկտեղ կարող էր փոխել նաև ՍԴ դիմելու պարտադիր նորմը։ «Տեսեք ինչ են ասում, հիմա ասում են բա ո՞նց կարող էինք մենք Սահմանադրական դատարան դիմել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, եթե այստեղ շահերի հակադրություն է առաջանում, այդ դեպքում փոխեիք նաև սահմանադրական այդ նորմը, որը պարտադրում է դիմել Սահմանադրական դատարան, և նախատեսեիք այդ բացառությունը, չէ՞ որ դա իմպերատիվ նորմ է, եթե փոփոխում էիք այս նորմը, փոխեիք նաև այն»,- մասնավորապես նշել է նա։ 

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն,  Ազգային ժողովը դիմում է Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցերով, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է, որ ՍԴ-ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված կարգով մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Հարկավոր է նշել, որ վերոնշյալ 168-րդ և 169-րդ հոդվածները ներառված են Սահմանադրության 7-րդ գլխում, որը, ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի, կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեով:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների այն պնդումներին, որ ԱԺ-ն, Սահմանադրության 213 հոդվածում կատարելով փոփոխություն, ըստ էության, փոփոխություն է կատարել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման տակ գտնվող հարցերի մեջ (դատարանակազմություն և այլն), ինչի իրավունքը չուներ, և դա միայն հանրաքվեով կարելի էր անել, ապա պետք է նշել, որ Սահմանադրության 202-րդ հոդվածը թույլատրում է Ազգային ժողովի կողմից 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելը:

Ի դեպ,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռևս փետրվար ամսին կառավարությունից հետաքրքրվում էր, թե ինչու՞ չեն ՍԴ-ի հարցը լուծում ԱԺ-ում և այլ հանրաքվեի միջոցով։

Այսպիսով՝ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի այն պնդումը, որ ԱԺ-ն կարող էր ՍԴ դիմելու պարտադիր նորմը փոխել, եթե կարծում էր, որ շահերի հակադրություն է առաջանում, մանիպուլյատիվ է, քանի որ ՍԴ դիմելու պարտադիր նորմի փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, որը, համաձայն Սահմանադրության 208-րդ հոդվածի, չի կարող իրականացվել արտակարգ դրության ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում