Բոլորին է հայտնի, թե ինչ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է Հյուսիսային Կովկասում, ինչով և հաճախ պայմանավորված են ծայրահեղական կազմակերպությունների թվի աճը և նրանց նկատմամբ տեղի բնակչության շրջանում համակրանքի ավելացումը:
Այժմ ՌԴ իշխանությունները փորձում են լուծել հիմքային խնդիրները և հսկայական գումարներ ուղղել տարածաշրջան: Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարությունը նախապատրաստել է ծրագիր, որով մոտ 3.9 տրլն ռուբլի կամ 130 մլրդ դոլար կուղղի Կովկասի զարգացմանը: Սա աննախադեպ ծրագիր է ՌԴ պատմության ընթացքում, որի ավարտը նախատեսված է 2025 թ.: Գումարի հիմնական մասը տրամադրվելու է պետբյուջեից, իսկ մոտ մեկ տրիլիոնը կստացվի մասնավոր ներդրողներից:
Հիմնական գումարներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը: Հանգստավայրերի զարգացումը դիտվում է որպես առաջնային խնդիր, ինչը կհանգեցնի նոր ենթակառուցվածքների և աշխատատեղերի ստեղծմանը: Այս քայլերը թույլ կտան, որպեսզի Հյուսիսային Կովակսում մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ն ավելանա երեք անգամ, իսկ աշխատավարձը` 2.5 անգամ: