Լուրեր
Հանրային սննդի ոլորտում 20 տոկոս գործազրկություն է, ռեստորանները փակվում են․ ոլորտի մասնագետն ահազանգում է
  • 13:15
  • 2020-07-01
  • Դիտումներ՝ *

Ռեստորանային ու սրճարանային ոլորտի տնտեսվարողների մոտ կորոնավիրուսային համավարակով ու հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծայրահեղ ծանր վիճակ է։ Առևտրաշրջանառությունը նվազել է, այն կազմում է ընդամենը 20-30 տոկոս։ Մարդիկ սրճարաններ, ռեստորաններ չեն այցելում։

Հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանն «Առաջին լրատվական» հետ զրույցում բարձրաձայնեց, որ ոլորտում այս պահին 20 տոկոս գործազրկություն է, աշնանը այն կարող է հասնել 40 տոկոսի։

Ոլորտի մասնագետի հետ զրուցեցինք նաև տնտեսվարողներին հուզող մեկ այլ խնդրի՝ տարածքների վարձակալության վճարների մասին։ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ այս մասով անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում։ Ռեստորանների, սրճարանների սեփականատերերը տվյալ տարածքների սեփականատերերին խնդրում են որոշակի փոխզիջումների գնալ։ Այս խնդրին բախվելով՝ մի շարք ռեստորաններ, սրճարաններ դադարեցրել են իրենց գործունեությունը։

Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։

  • Դիտումներ՝ *