Thursday, 09 05 2024
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Առաջիկայում կհրապարակենք հայ – իրանական հարաբերություններին առնչվող կոնկրետ նախագծեր. Չուգասզյան

Հունիսի 25-ին նորաստեղծ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամներ Արա Պապյանը, Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի և այլ պատասխանատու դիվանագետների հետ։ Տարածված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, էներգետիկ, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության և այլ ոլորտների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ։

«Առաջին լրատվականը» «Ազգային-ժողովրդավարական բևեռ» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեց` ո՞րն էր հանդիպման շարժառիթը, ինչո՞ւ ընտրվեց հենց Իրանը. «Արտառոց որևէ բան չկա: Քանի որ մենք կարևորում ենք Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, ապա դրա կարևոր ուղղություններից մեկը համարում ենք միջազգային գործընկերների հետ հանդիպումները: Քանի որ «Ազգային-ժողովրդավարական բևեռը» նորաստեղծ կազմակերպություն է, ցանկություն ենք հայտնել հանդիպել գործընկեր երկրների դեսպանների, դեսպանատան այլ ներկայացուցիչների հետ: Հավելեմ, որ մենք կարևորում ենք Իրանի`որպես ռազմավարական նշանակության հարևան և բարեկամ երկրի դերակատարությունը: Մեր նախաձեռնության շատ անդամներ նաև նախկինում են հանդիպումներ ունեցել Իրանի դեսպանատան նախկին և ներկա դեսպանների, դեսպանատան ներկայացուցիչների հետ»: Մեր այն դիտարկմանը, թե հանդիպման ընթացքում նաև որոշակի դժգոհություններ են ներկայացվել Հայաստանում առկա իրավիճակի հետ կապված, Գ. Չուգասզյանը պատասխանեց․ «Ձեր պնդումը չի համապատասխանում իրականությանը: Քննարկել ենք հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները, ինչ խոչընդոտներ կան այդ հարաբերությունների զարգացման ճանապարհին, և թե մենք ինչպես կարող ենք օգնել առկա խոչընդոտների հաղթահարման ճանապարհին»: Մեր այն հարցին, թե արդյոք բարյացակա՞մ էր իրանական կողմի վերաբերմունքը, Չուգասզյանը պատասխանեց․ «Այն փաստը, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպումները շարունակական դարձնելու մասին, արդեն խոսուն է»: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ բևեռը հայ- իրանական հարաբերություններին առնչվող նախագծեր է պատրաստում, որոնք առաջիկայում կհրապարակվեն։ «Դրանցից առաջինը վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը»: Պարոն Չուգասզյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ այլ պետությունների դեսպանատների ներկայացուցիչների հետ: Դրանց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում