Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քվեարկության համար նախատեսված տեղամասերը ՌԴ-ում բացվել են հունիսի 25-ին:
Քվեարկության համար նախատեսված ավանդական տեղերից բացի, քվեարկել հնարավոր է նաեւ շենքերի բակերում, հիվանդանոցներում, ձեռնարկություններում եւ կայարաններում տեղադրված հատուկ վրաններում:
Մոսկվայում ընտրողներն իրենց ձայնը կարող են տալ 3,6 հազար տեղամասերում: Մոսկվայի եւ Նիժնի Նովգորոդի մարզերի բնակիչները հունիսի 5-21-ը հեռավար էլեկտրոնային քվեարկության հայտ են ներկայացրել:
Տեղամասերը բաց կլինեն մինչեւ հուլիսի 1-ը առանց հանգստյան օրերի ամեն օր՝ 8.00 մինչեւ 20.00, հունիսի 30-ին՝ 8.00 մինչեւ 16.00: Ձայների հաշվարկը կսկսվի հուլիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 20.00-ից: