Այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ շարունակում է քննարկվել 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
«Զինված ուժերի և անվտանգության վրա դրվող գումարները պետք է գոյանան գողացված գումարների վերադարձից. ամեն ինչի անկյունաքարը սա է»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` նրանք չեն ուզում իրենց փողից հրաժարվել. «Իրավական բնույթի պրոբլեմները պետք է փորձենք լուծել: Մենք ասում ենք` Սերժ Սարգսյանի ընտանիք, ՁորաՀԷԿ-ը գողացել եք, «Սպայկայով» մաքսանենգություն եք արել, սեփականատերերից զոռով խլել եք «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերությունները: Ընտրությունների կեղծման համակարգը ղեկավարել է Սերժ Սարգսյանի ընտանիքը` սկսած սոցհարցումներից, վերջացրած ընտրատեղամասերում միջադեպեր բեմադրելով. իսկ մյուս տեղամասերում շաղգամն իր գործն էր անում: Իսկ հիմա ինձնից ուզում են կերտել Սերժ Սարգսյան, եղկելի կերպար: Սա է նրանց նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի: «Ուժը ճշմարտության մեջ է», և այդ կոռումպացված զանգվածին ենթարկելու ենք կապիտուլյացիայի: Մենք շարունակելու ենք մեր քայլը ճշմարտության ճանապարհին, և ափսոս, որ էդ ճանապարհից շատերը հետ են մնացել և հետ կմնան անդառնալիորեն և անվերադարձ»:
Մանրամասները՝ տեսանյութում: