Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Հաղթանակի շքերթից» հետո զբոսնելով Կարմիր հրապարակում, անսպասելիորեն խոստովանել է, որ ժամանել է «իր հայրենիքի մայրաքաղաք»՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տրիբունայի հանդիսատեսներից մեկը, տեսնելով Լուկաշենկոյին, երախտագիտության խոսքեր է հնչեցրել. «Շնորհակալ եմ, որ եկել եք»: Մի քանի վայրկյան անց Բելառուսի առաջնորդը պատասխանել է. «Հայրենիքիս մայրաքաղաք եմ եկել»:
Լուկաշենկոն նաև մաղթել է, որ ռուսները չհիվանդանան: «Կհաղթենք, ոտքի կկանգնենք, առողջ եղե՛ք»,- ասել է նա:
Հատկանշական է, որ Լուկաշենկոն շքերթի էր եկել որդիների հետ: