Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Այդ ուժերն ունեն միասնական օրակարգ՝ կախվել իշխանության թևերից, թույլ չտալ դեկրիմինալիզացիա, դեօլիգարխիզացիա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու դատարանի որոշումից հետո արդյո՞ք ընդդիմությունը համագործակցության հուշագիր կստորագրի։ Երբ Ծառուկյանի շուրջ ընթանում էին բուռն քաղաքական պրոցեսներ, կար նրան կալանավորելու վտանգ, իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից հայտարարում էին քաղաքական տարբեր ուժերից բաղկացած կազմկոմիտե ստեղծելու, քաղական տարբեր ուժերի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու մասին։ Եղավ ընդհուպ մի հանդիպում՝ ԲՀԿ-ի, Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք», «Ազգային օրակարգ», ՀՅԴ, «Մեկ Հայաստան» կուսակցությունների միջև։ Վերջինն արդեն իսկ հայտարարել է համագործակցությունը չբացառելու, բայցև միայնակ գործունեություն ծավալելու մասին։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նույնիսկ եթե լինի միավորում, քաղաքական դաշտում էական ոչինչ չի փոխվում։ «Նրանք կֆորմալիզացնեն իրենց համատեղ օրակարգը, թե ոչ՝ դա չի ազդելու հենց այն փաստի վրա, որ նրանք ունեն միասնական օրակարգ։ Եվ այդ միասնական օրակարգն է՝ կախվել իշխանության թևերից, թույլ չտալ բարեփոխումներ, դեկրիմինալիզացիա, դեօլիգարխիզացիա, ինքնիշխանության ամրապնդում։ Այդ ամենի՝ փաստ դառնալու պարագայում նրանք կհայտնվել են լուսանցքում և երկրորդը՝ խնդիր կունենան իրենց ունեցվածքի հետ։ Սա էլ հենց նրանց միավորում է։ Իսկ թե այդ ամենում ընդհանուր թուղթ կստորագրեն, թե ոչ, տաս հատ թուղթ կստորագրեն՝ ըստ էության դա ընդհանուր տրամաբանության վրա չի ազդում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե սովորաբար միասնական ընդդիմությունն իշխանությունների համար ավելի վտանգավոր է լինում, Մեհրաբյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե վտանգ կա, որովհետև պետք է արձանագրենք մի փաստ՝ նրանք մերժված են հասարակության կողմից։ Հետևաբար՝ նրանց մարմնաշարժությունը այդ դասավորությունը չի փոխելու»։

Մեր հաջորդ դիտարկմանը, թե իշխանությունը փոքր-ինչ դանդաղում է, որոշ դեպքերում սխալ հաշվարկներ է կատարում, քաղաքագետը նշեց. «Դուք մեղմ եք արտահայտվում, թե իշխանությունը փոքր-ինչ է դանդաղում։ Այստեղ մի քիչ դանդաղկոտություն չէ, սա ուղղակի նյարդայնացնում է հասարակությանը։ Հիասթափություն չկա, հասարակությունը չի կարող ինքն իր պահանջներից հիասթափվել, բայց կա ահավոր նյարդայնացում այս ամենից և միանգամայն տեղին։ Ալեն Սիմոնյանը դա արձանագրեց, ընդունեց ու ասաց, որ ամեն ինչ արագացվելու է՝ տեսնենք»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը բացառեց, որ նույնիսկ այս նյարդայնացնող վիճակը չի կարող հասարակության համար պատճառ հանդիսանալ՝ համակրել կամ աջակցել նախկին ուժերին։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ վերը նշված քաղաքական ուժերի համագործակցությունն առայժմ կարող ենք դիտարկել միայն համատեղ քննարկումների շրջանակներում։ «Ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ այդ ուժերը, բացի համատեղ նպատակից, որն առավելապես ինֆորմացիոն դաշտում իշխանություններին թիրախավորելն է, ունեն միմյանց հետ կապված, միմյանց առնչվող բազմաթիվ տարաձայնություններ։ Շատ երկար ժամանակ՝ դեռևս համատեղ իշխանություն եղած ժամանակ կային այդ տարաձայնությունները, իսկ այսօր դրանք ամենևին էլ հարթված չեն։ Ըստ այդմ՝ ռազմավարական համագործակցության համատեղ հեռանկար չեմ պատկերացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ մնացածը տակտիկական համախմբումն է, նրանք կարող են միմյանց հետ աշխատել՝ անգամ միմյանց նկատմամբ կասկածներից ելնելով։ «Այսինքն՝ հնարավորինս իրար մոտ լինեն միմյանց վերահսկելու համար։ Սրանք բազմաշերտ իրողություններ են, և Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հեղափոխությունից հետո, ամենևին էլ միատարր չէ, որքան էլ կարող է այդպես թվալ առաջին հայացքից»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում