Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Մարդկանց հանգստացնելու ու լռեցնելու փորձ է. Ֆիրդուսի թաղամասի համար պայքարողները գոհ չեն Կառավարության որոշումից

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքների հետ կապված վերջին շրջանում աղմուկը, հասարակական քննարկումները, բնակիչների բողոքները չեն դադարում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այդ մասով գրառում է կատարել, որում նշում է, որ հաշվի առնելով հասարակական քննարկումների ընթացքում հնչեցված տեսակետները, կառուցապատման ծրագրի մեջ դրականա փոփոխություններ են կատարել: «Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է. Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»,- գրել է փոխվարչապետը:

Ի դեպ, նշենք, որ մի քանի օր առաջ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿն հայտարարություն էր տարածել, որում բավական կոշտ ձևով կոչ էր արել միտումնավոր չխանգարել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքներին:

« «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն տեսնում է որոշակի միտում և նշված աշխատանքներին խոչընդոտող հետևողական գործողությունների հաջորդականություն: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Ֆիրդուսի թաղամասի նախագիծը երկրի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, իսկ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր կառուցապատող ընկերությունները հանդիսանում են մեր ասոցիացիայի անդամ: Ուստի, հայտնում ենք, որ այսուհետ ևս հետամուտ ենք լինելու ծրագրի մասով տեղի ունեցող զարգացումներին և թույլ չենք տալու անհարկի ու հակաիրավական քայլերով կառուցապատման ցանկացած նախագծի վիժեցում կամ դադարեցում, որը, անխուսափելիորեն, վատթարագույն հետևանքներ կունենա ինչպես կառուցապատողի և կառուցապատման ոլորտի վրա, այնպես էլ՝ երկրի տնտեսության, տնտեսական կյանքի ակտիվության վրա: Հակադիր տեսակետներ ունեցող շահառուներին կոչ ենք ենք անում զերծ մնալ պոպուլիստական և սադրիչ գործողություններից, հայտարարություններից, ուղղորդված քայլերից»,- հայտարարել էր Ասոցիացիան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆիրդուսի թաղամասի մշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության համար պայքարող, տարիներ շարունակ թաղամասի մշակութային արժեքն ուսումնասիրող հետազոտող, Ֆիրդուսի թաղամասի համար ստեղծված նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանը նշեց՝ իրենց չի գոհացնում այս փոփոխությունը, որը կառավարությունը ներկայացնում է որպես դրական փոփոխություն:

«Շաբաթներ շարունակ մենք հետում ենք, թե ինչ արձագանքներ կլինի մեր նամակներին: Իրականում ընդհանրապես չենք կարող ասել, որ բավարարված ենք կամ գոհ ենք որոշումից: Ես զբաղվել եմ հարցի մշակութային մասով, երկար տարիներ հետազոտություն եմ կատարել Ֆիրդուսի թաղամասում: Մենք անընդհատ կրկնում ենք, որ այն ինքնաշեն թաղամաս է, բոլոր տները, շենքերը, փողոցները իրար հետ փոխկապակցված են, մեկ ընդհանուր մարմին է: Ներխուժել ու վնասել այդ կյանքը, նշանակում է փլուզել միջավայրը, մթնոլորտը»,- նշեց Տիգրան Ամիրյանը:

Փոխվարչապետը իր գրառման մեջ նշել էր, որ կառուցապատողների հետ քննարկում են պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։ Այս որոշումը կամ տարբերակը Տիգրան Ամիրյանը որակեց որպես փորձ՝ մարդկանց հանգստացնելու ու լռեցնելու:

«Իհարկե, դա ընդհանրապես անընդունելի քայլ է: Մենք նման փորձեր ունենք ֆասադը թողնելու, մինի թանգարան սարքելու մասով, որը կհիշեցնի, թե ինչ է եղել այդտեղ: Ոչ թե պահպանել այն ինչ կա, այլ ջնջել ամեն ինչ ու ինչ-որ փոքրիկ հուշարձան տեղադել: Իսկ դրական է թե բացասական այդ փոփոխությունը, ոչ մի տեղ չի քննարկվել, մասնագիտական համայնքը չգիտի, կարծիք չի հայտնել, ոչ բնակիչներն են ներգրավված եղել, ոչ հետազոտողներ: Վերևից եկած որոշում է, շուտափույթ ձևով ընդունված: Կառավարությունը անընդհատ պայմանավորվում է կառուցապատողի հետ, երկխոսության մեջ է: Իսկ մնացած մարդկանց հետ ոչ մի երկխոսություն չկա»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Խոսելով Կառուցապատողների ասոցիացիայի հայտարարության մասին՝ հետամուտ լինել խոշոր ներդրումային ծրագրի իրականացմանը, Տիգրան Ամիրյանը նշեց՝ իրենք շարունակում են կյանքի կոչել իրենց բիզնես պրոյեկտները: «Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է լինելու այդ վայրում: Ուղղակի որոշումներ են կայացվում ու մարդկանց փորձում են համոզել, որ դա ընդունելի է, քանի որ թանգարանային փորք մաս են պահելու: Այդ ֆեյք թանգարանային միտքը մենք գիտենք՝ ինչի է բերում»,- տեսակետ հայտնեց Տիգան Ամիրյանն, ապա հաստատեց՝ մշակութային ժառանգության պահպանության տեսակետից այս փոփոխություններն իրենց չի գոհացնում:

«Շարունակվում է առևտուրը մարդկանց ու մասնագետների հետ, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրում են տարածքը: Մենք ձեզ կտանք սա, կտանք այսքան մասը, կտանք թանգարան և այլն: Շատ վատ ուղղություն է ընտրված»,- շեշտեց Ամիրյանը:

Իրենց նախաձեռնող խմբի առաջիկա ծրագրերի մասով, մեր զրուցակիցն ասաց՝ շարունակելու են աշխատանքները Ֆիրդուսի թաղամասում, հարստացնելու են մշակութային ու հետազոտական բազայի զարգացումը: «Մենք շարունակելու ենք ուսումնասիրել այդ թաղամասի կարևորությունը: Մեր նախաձեռնող խմբի մեջ կան իրավաբաններ, որոնք զբաղվում են կառուցապատման իրավունքի ու օրինականության հարցով, թե որքանով է գերակա շահ ճանաչելու որոշումը օրինական: Խմբում կան մարդիկ, որոնք զբաղվում են սոցիալական տարբեր հարցերով: Անընդհատ հայտարարում են, որ բնակիչները բոլորը գոհ են, բայց դա այդքան էլ այդպես չէ: Մենք բոլոր բնակիչների հետ անընդհատ կապի մեջ ենք ու գիտենք խնդիրների մասին: Եվ կա ճարտարապետական համայնք, որը նույնպես շարունակելու է զբաղվել այս հարցով: Այնպես չէ, որ սա ընդամենը մեդիա աղմուկ է, սա մեր քաղաքի կենտրոնում մեծ թաղամասի ճակատագրի հարցն է»,- իր խոսքն ամփոփեց Տիգրան Ամիրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում