Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Վենետիկի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի գործին

Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, որի առնչությամբ հարցում էր հղել Սահմանադրական դատարանը: Մի քանի շաբաթ առաջ դրա վերաբերյալ խորհրդատվական կարծիք էր հրապարակել նաև ՄԻԵԴ-ը, որին ևս հարցում էր ուղղել ՍԴ-ն: Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը մեծ հաշվով քիչ է տարբերվում ՄԻԵԴ կարծիքից, և երկու պարագայում էլ հնարավոր է ասել, որ կառույցները ըստ էության «լվանում են ձեռքերը»՝ Հայաստանին թողնելով բուն հարցը՝ ի վերջո իրավաչա՞փ է մեղադրանքը, թե՞ ոչ, և ինչպես պետք է ընթանա հետագա գործընթացը:

Արդյոք պատահակա՞ն էր, որ Վենետիկի խորհրդատվական կարծիքը հրապարակվեց փաստորեն երկրորդ նախագահ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշմանը զուգահեռ: Դա թերևս չունի էական նշանակություն: Ավելի էական կարող է լինել այն, որ այդ կարծիքը զուգադիպեց կամ զուգորդվեց Հայաստանում ՍԴ խնդրի լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի հայտարարության հետ: Բուքիքիոն ըստ էության աջակցություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միաժամանակ նշելով նաև, որ Հայաստանում ընկել է օլիգարխիական համակարգը: Այլ կերպ ասած, Վենետիկի հանձնաժողովը, իրավական խորհրդատվական կառույց լինելով հանդերձ, բավականին նուրբ տողատակային քաղաքական աջակցություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը:

Այստեղ հատկանշական է այն, որ աջակցությունն առնչվում էր իրավիճակի համակարգային հարցադրմանը, իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործի առումով Վենետիկը, ինչպես և ՄԻԵԴ-ը, խուսափել էր շատ կոնկրետ գործի վերաբերյալ պատասխանատվություն ստանձնելուց: Դա հատկանշական դրվագ է՝ այն իմաստով, որ Հայաստանում հետհեղափոխական շրջանում ձևավորվել է իրականության չափման ըստ էության անձնավորված մի իրավիճակ: Մասնավորապես՝ շատ կոնկրետ մարդիկ ազատազրկվա՞ծ են, թե՞ ոչ: Սա իհարկե ունի արդարացի և խորքային հիմք՝ այն իմաստով, որ այդ շատ կոնկրետ մարդիկ պատասխանատու են հայ ժողովրդից և Հայաստանի ապագայից խլված շատ կոնկրետ ռեսուրսների և տարիների համար: Սակայն մյուս կողմից՝ մինչև մենք նույնքան կոնկրետ չհասկանանք համակարգային խնդիրները, չենք կարող խնդիրները լուծել, անգամ եթե ազատազրկված տեսնենք շատ կոնկրետ մարդկանց կրկնակի թիվ:

Բանն այն է, որ միամտություն է կարծել, թե այն համակարգերը, որոնք աշխատում են Հայաստանի հեղափոխության ու քաղաքացու դեմ, դադարելու են գործել ազատազրկվածների մեծ թվի կամ ֆինանսական մեծ սահմանափակումների դեպքում: Որովհետև ներկայումս հիբրիդային աշխարհում հնարավոր է գործել հազարավոր կիլոմետրեր հեռվից: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է Հայաստանի հեղափոխության և դրա ապագայի կապիտալիզացիայի պաշտպանությունը կառուցել համակարգային խորքից, այլ կերպ ասած՝ ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի և հանրային մտածողության նոր կողմնորոշիչների ու գնահատման նոր չափորոշիչների ձևավորումից: Դա չի նշանակում թողնել շատ կոնկրետ քրեական գործերն ու դրանցով պայմանավորված իրավական ընթացակարգերը: Դա նշանակում է դադարել զուտ դրանց ընթացքով իրականությունը չափելուց ու հանրային հոգեբանությունն ու մտածողությունը պայմանավորելուց:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում