Thursday, 25 06 2026
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

Մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ․

«Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյի կողմից արված ապակառուցողական և կողմնակալ դիրքորոշման, ինչպես նաև իրենց վնասակար և ապակողմնորոշիչ հայտարարության կապակցությամբ, որն, անկասկած, բացասական ազդեցություն է ունենալու մեր փոխգործակցության վրա:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեին միշտ վերաբերել ենք որպես արժեքավոր հարթակ, որտեղ իրական գործընկերները քննարկում են միմյանց մտահոգող բոլոր հարցերը:

Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի համաձայն` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն «…պետք է հանդիսանա հանդիպումների և կարծիքներ փոխանակելու հարթակ»:

Խորհրդարանական երկկողմ հանձնաժողովները հակամարտությունների լուծման հարթակ կամ միջնորդության ձևաչափ չեն և կոչված են զարգացնելու փոխշահավետ և արդյունավետ խորհրդարանական գործընկերություն և համագործակցություն երկկողմ ձևաչափով` մի կողմից Եվրոպական միության և Հայաստանի միջև, մյուս կողմից` Եվրոպական միության և Ադրբեջանի միջև, ընդ որում` առանց մեկը մյուսի հաշվին իրականացնելու:

Վերոնշյալ հեղինակների կողմից հրապարակված այս հայտարարությունը խիստ մտահոգություններ է առաջացնում հեղինակների վստահելիության, ազնվության և կոմպետենտության առնչությամբ:

Նրանք նախընտրեցին անտեսել համագործակցության և քննարկումների այս կարևոր հարթակը և, անելով այս հակասական հայտարարությունը, չարաշահեցին համանախագահի և զեկուցողների իրենց պաշտոնական դիրքը:

Մի կողմից հայտարարությունը վերահաստատում է «անսասան աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքներին», իսկ մյուս կողմից` ամոթալի կերպով խեղաթյուրում հիմնարար սկզբունքների բուն էությունը:

Հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի տարածքի առնչությամբ երկու անգամ օգտագործվում են «գրավյալ» և «օկուպացիա» տերմինները: Սակայն հեղինակները պետք է իմանային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղը կամ որևէ այլ տարածք չեն համարում «գրավյալ տարածք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը չի սահմանվում որպես «գրավյալ»: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղն «օկուպացված» անվանելը որևէ կերպ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և դա չի հանդիսանում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիությանև համաեվրոպական կառույցների դիրքորոշումը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ հայտարարության վերջին նախադասությունը ներառում է բացառապես Ադրբեջանի կողմից քարոզվող դիրքորոշումը, որը սիրում է կրկնել, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս նախադասությունն ինքնին հակասում է մոտ երեք տասնամյակ տևող խաղաղ գործընթացի տրամաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքները և տարրերը չեն կանխորոշում բանակցությունների արդյունքները (մի բան, որ հստակորեն ակնարկվում է հայտարարության մեջ):

Ընդհակառակը, հեղինակների կողմից հղում արված հիմնարար սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամաարտահայտության միջոցով:

Այս ֆոնին համանախագահներին և հիմնարար սկզբունքների նկատմամբ արտահայտված «անսասան աջակցությունը» բացարձակապես անապացույց է և ինքն իրեն հակասող:

Մենք նաև հաշվի ենք առել տիկին Կալյուրանդի կողմից ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմին հաջորդիվ տրված բացատրությունը, համաձայն որի հայտարարության մեջ արված «հակամարտության խաղաղ կարգավորումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» նախադասությունը «չի վերաբերում Ադրբեջանի ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այլ` Ադրբեջանի ցանկացած ապագա այն սահմաններին, որոնք կարող են միջազգայնորեն ճանաչվել համաձայնության հասնելուց հետո»:

Ակնհայտ է, որ հայտարարության վերաբերյալ տրված վերոնշյալ բացատրության բովանդակությունը հստակորեն մատնացույց է անում, որ հայտարարության հեղինակներն ի վիճակի չեն ներկայացնել կոմպետենտ մեկնաբանություններ խաղաղ կարգավորման այս բարդ գործընթացի և դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Հայտարարությունն առավել քան անընդունելի է դարձնում նաև այն հանգամանքը, որ այն արվել է վերջերս Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից հնչող նոր ռազմատենչ հայտարարությունների պայմաններում, որոնք սպառնում են սանձազերծել նոր պատերազմ: Կարևոր է նշել, որ նման հայտարարությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի ավտորիտար և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես թույլտվություն և առիթ Արցախի ժողովրդի դեմ ուժ կիրառելու և ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր սատարում են Ադրբեջանի նկրտումներն ապամարդկայնացնելու Արցախի ժողովրդին, կիսում են տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու պատասխանատվությունը և կդառնան տարածաշրջանում ագրեսիայի ծավալման մեղսակիցը:

Մենք նաև խիստ կասկածելի ենք համարում այն պատրվակը, որն օգտագործվել է այս հայտարարությունն անելու համար համար: Մենք գտնում ենք, որ հայտարարության հեղինակների իրական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ներկայացնելն է, ինչը մշտապես փորձել է Ադրբեջանը և ձախողել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ նախքան մայրուղու կառուցման առնչությամբ մտահոգություն արտահայտելը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են մեր գործընկերների արձագանքը և որը կարող է փրկել մարդկային կյանքեր: Ճանապարհի կառուցումը, որի նպատակն է ապահովել հիմնական ենթակառուցվածք մի ժողովրդի համար, որը, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից, ունի իրավունքներ, չի կարող համարվել առավել վտանգավոր, քան բռնապետական վարչակարգ ունեցող երկրի առաջնորդի կողմից տարածաշրջանում վերահաս պատերազմի սանձազերծման վերաբերյալ հնչեցվող սպառնալիքները, կամ էլ համաճարակի պայմաններում Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնք արձանագրվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների կողմից: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունն ունենալ հաղորդակցության հիմնական միջոցներ բխում է իրենց հիմնարար իրավունքներից և չի կարող վտանգել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բեսեսկուի դիրքորոշումը, ով հայտնի է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր սերտ և պարգևատրված կապերով, ինչպես նաև Ռումինիայում բնակվող հայերի հանդեպ նախկինում արտահայտած հակասական հայտարարություններով, խիստ մտահոգիչ է, քանզի ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բեսեսկուն ի վիճակի չի եղել վեր կանգնել նախկինում իր ունեցած կապերից և իր ներկայիս պարտականությունները կատարել բարեխղճությամբ և արժանավայել կերպով:

Հաշվի առնելով վերոնշյալը` մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հայտարարության կապակցությամբ, և հայտնում մեր խորը մտահոգությունն անընդունելի ձևակերպումներ պարունակող միակողմանի ու կողմնակալ հայտարարություններ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնական դիրքն անձնական տեսակետներ արտահայտելու համար օգտագործելու կապակցությամբ:

Այս համատեքստում, ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել և վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի և տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում:

Միաժամանակ, ցանկանում ենք վերահաստատել խորհրդարանական համագործակցության ձևաչափում Եվրոպական Միության հետ մեր գործընկերության և շարունակական համագործակցության կարևորությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում