Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
«Մենք չենք կարող դիտորդի կարգավիճակում լինել և չխոսել ձախողումների մասին»,- ԲՀԿ անունից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հարց բարձրացրեց` ինչու Առաջին կլինիկական հիվանդանոցի, «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը չի օգտագործվել. «Ո՞վ է դրա համար պատասխանատու: Գալու է, չէ՞, մահացածների հարազատներին պատասխանելու ժամանակը: Ամեն մեկը իր տանը պետք է գոռա ասի` մեռնում եմ, խեղդվո՞ւմ եմ»:
Անդրադառնալով դիմակներին` նա նշեց` որպեսզի քաղաքացին ոստիկանից վախենալով կեղտոտ դիմակը գրպանից չհանի և դնի դեմքին, պետք է ամսական ծախսի 15-17 հազար դրամ:
Զոհրաբյանի խոսքով` պետք է օգտագործել բոլորի ներուժը. «Որովհետև պարտվելու դեպքում բոլորս ենք պարտվելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































