Friday, 19 06 2026
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

Առողջ բանականությունը հուշում է, որ այս որոշումն այլընտրանք չունի. Արման Բաբաջանյան

Այսօր Կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև 2020 թվականի հուլիսի 13–ը։ Քիչ անց իրավունքի ուժով կգում արվի Ազգային Ժողովի հատուկ նիստ, որպեսզի խորհրդարանը հավանություն տա արտակարգ դրության երկարաձգման որոշմանը։ Առողջ բանականությունը հուշում է, որ այս որոշումն ուղղակի այլընտրանք չունի, քանի որ, ցավոք, համավարակի տարածումը մեր երկրում շարունակվում է, ամեն օր ավելացող վարակակիրների ու զոհերի թվերը սարսափեցնող են։

Ակնհայտ է, որ մենք դեռ երկար ժամանակ գտնվելու ենք համավարակի դեմ այս չհայտարարված պատերազմի ռեժիմում, որի պայմաններում արտակարգ դրությունն այն նվազագույնն է, որն իշխանությանը թույլ է տալիս պայքարել համաճարակի դեմ։ Այս ակնհայտ իրողությունները սակայն հասու են ոչ բոլորին։ Հայաստանում կան մի շարք քաղաքական ուժեր, քաղաքական դեմքեր ու իրավապաշտպաններ, ովքեր վիճարկում են արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը՝ հայտարարելով, թե իշխանությունն այդ քայլին է դիմում ինչ–ինչ քաղաքական դրդապատճառներով, իբրև թե ոտնահարելով քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը։

Այս պնդումներն ինքնին անհեթեթ են և լավագույնս ի ցույց են դնում, որ նման հայտարարություններով հանդես եկողների համար է համավարակը վերածվել էժան, մանր քաղաքական շարժառիթի, որը նրանք օգտագործում են հակաիշխանական իրենց պայքարի ու ծրագրերի համար։ Հայաստանն այսօր առանց չափազանցության գտնվում է աղետի շեմին։ Մեր բժիշկները, բուժանձնակազմերի անդամները, ոստիկանները, պետական ամենատարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներն աշխատում են ուժերի գերլարումով, գերծանրաբեռնվածությամբ։ Անգամ այդ ռեժիմով աշխատանքը, ցավոք, չի բավարարում և համավարակի դեմ պայքարելու նպատակով մեզ են միանալու բարեկամ երկրներից ուղարկված մասնագետների թիմերը։

Այս պայմաններում մենք քննարկելու մի թեմա պետք է ունենայինք՝ ինչպես, ինչ մեթոդներով ու ինչ գործիքներով ավելի արդյունավետ դարձնել համավարակի դեմ պայքարը, ինչպես թեթևացնել այդ պայքարում ներգրավված մեր անձնվեր մասնագետների գերմարդկային բեռը։ Այսինքն՝ մեր քննարկումները պետք է լինեին առավելապես մասնագիտական–փորձագիտական տիրույթում՝ հետապնդելով մեկ նպատակ՝ ավելի արդյունավետ պաքարել համավարակի դեմ։ Փոխարենը մեր երկրում ինչ–ինչ շրջանակներ, ամենաստոր նպատակներ հետապնդող քաղաքական ու մերձքաղաքական խմբակներ՝ համավարակի արհավիրքն օգտագործում են իրենց ճղճիմ ծրագրերի իրականացման նպատակով՝ վիճարկելով անխուսափելի ու անայլընտրանք արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը։

Սա կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական։

Ամոթ է․․․․

https://www.facebook.com/100000574215703/posts/3531433640219075/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում