Եվրամիության երկրներին կառաջարկվի սկսել սահմանների բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար հուլիսի 3-ից, հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեփ Խոսեպ Բորելը: Սահմանները կբացվեն փուլերով՝ տարբեր երկրների համար:
Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ, Եվրահանձնաժողովը կառաջարկի իր մոտեցումը դեպի Եվրամիություն այլ երկրների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերացման վերաբերյալ, հաղորդել է եվրոպական դիվանագիտության Բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Սահմանների բացումը կարող է սկսվել հուլիսի 1-ից, ասել է նա:
Բրյուսելը Եվրամիության անդամ երկրներին համակարգված մոտեցում կառաջարկի՝ հիմնված սահմանների մասնակի և աստիճանական բացման վրա, հայտնում է France24-ը։ Եվրահանձնաժողովը հաշվի կառնի նաև այն հանգամանքը, որ որոշ երկրներ արդեն իսկ սկսել են միակողմանի թուլացնել վերահսկողությունը:
Շենգենյան գոտի և Եվրամիություն մուտքի արգելքը մտցվել էր մարտի 17-ին և երկու անգամ երկարաձգվել: Մայիսի կեսից Եվրամիության որոշ անդամ երկրներ սկսեցին հայտնել սահմանների բացման միակողմանի որոշումների մասին՝ ինչպես ԵՄ այլ երկրների, այնպես էլ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար:











































