Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում են ցանկացած անձի կողմից փաստաբանի ու նոտարի գործունեության խոչընդոտումը քրեականացնել: Գործող կարգավորումներով` նման արարքը պատժվում է միայն պաշտոնատար անձանց կողմից իրականացվելու դեպքում:
Պատգամավորներն առաջարկում են նաև խստացնել վերոնշյալ հանցանքի համար պատիժը: Կառավարությունը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:











































