Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Քաղաքացիական անհնազանդություն Լիբանանում. ինչ է սպասվում լիբանանահայությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։

– Պարոն Գանդահարյան, Լիբանանում նույնիսկ արտակարգ դրության պայմաններում շարունակում են բողոքի ցույցեր՝ պայմանավորված սոցիալտնտեսական ծանր իրավիճակով։ Ի՞նչ է սպասվում այդտեղ ապրող հայերին։ 

Կյանքի բնականոն հուն քայլ առ քայլ վերադարձի առընթեր վերսկսվեցին բողոքի գործողությունները, որոնք զուգակցվել էին քաղաքացիական անհնազանդության վայրագ դրսևորումներով։ Այստեղ, սակայն, կարևոր երանգ կա, որը պետք է նկատել։ Բողոքողների պահանջները սոցիալականից և քաղաքացիականից արդեն հատել են քաղաքական հարթության սահմանը: Հնչում են «Հզբոլլահ» կուսակցության զինաթափման կոչեր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկություններ: Սա վկայում է այն մասին, որ թևակոխել է ըստ էության նաև քաղաքական հարթություն։

– Լիբանանահայերը պատրա՞ստ են Հայաստան տեղափոխվելու և հաստատվելու։

– Իհարկե, չի կարելի է ասել, որ լիբանանահայերը զանգվածային հոսքով պատրաստ են գալու հայրենիք։ Սակայն անգամ կորոնավիրուսի ճգնաժամից առաջ, դեպի հայրենիք տեսանելի էին դառնում միտումներ, որոնք կարելի է նախանշաններ համարել հայրենադարձության գործընթացների․ ՀՀ քաղաքացիության դիմումի կտրուկ աճ, բարձրագույն ուսում ստանալու համար ուսանողական հայրենադարձության որոշակի երևույթ, հողերի գնման օրինակներ, բնակարաններ վերցնելու բազմաթիվ դեպքեր և, իհարկե, մնայուն բնակություն հաստատելու համար մեկնողներ։ Ուզում եմ ասել՝ այս միտումները չեն պայմանավորված կորոնավիրուսի ճգնաժամով, այլ, ըստ էության, քաղաքական անորոշության, ֆինանսատնտեսական խոր տագնապի և դրա հետևանք հանդիսացող սոցիալական խնդիրներով։

– Որքանո՞վ են լուրջ սոցիալական խնդիրների առաջ կանգնել լիբանանահայերը։

– Շատ լուրջ,ես կասեի՝ աննախադեպ տարողությամբ խոր ճգնաժամ: Անգամ քաղաքական պատերազմի ամենաթեժ հանգրվաններին նման տարողունակ չէր եղել սոցիալական իրավիճակը։ Դա սերտորեն առնչվում է քաղաքական դրդապատճառներով տնտեսական պաշարման ենթարկված Լիբանանի և այդ շրջածիրում բանկային համակարգի կաթվածահար վիճակի հետ։ Ամբողջ հասարակությունն է հայտնվել այս պայմաններում, և լիբանանահայությունը կրում է միևնույն հետևանքները։

– Փորձագետները չեն բացառում քաղաքացիական պատերազմի վտանգ Լիբանանում։ Այս դեմքում ինչպե՞ս են դիրքավորվելու լիբանանահայերը:

– Քաղաքացիական պատերազմի ուրվականը միշտ շրջում է լիբանանյան երկնքում: Միջհամայնքային ներքին լարվածության հերթական գրանցումը դուռ կբացի նման մեկնաբանությունների և կանխատեսումների՝ չբացառելով նման հավանականություն, այս պահի դրությամբ, չեմ կարծում, թե պատերազմ կբռնկվի։ Կլինեն բախումներ, տեղայնացված, սահմանափակ, որոնք կզսպվեն։ Վերահսկելի ցնցումներով կհատկանշվի հետագա ժամանակահատվածը։ Լիբանանը շարունակում է հեռակառավարվել, և դրա համար արտաքին կենտրոններից պարտադրվող օրակարգերը դեռևս ցնցումային իրավիճակում կպահեն երկիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում