Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Արցախի ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ:

«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նպատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի և իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի և Կիպրոսի միջև գործնական հարաբերությունների սերտացմանը:

«Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Արթուր Թովմասյան (Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ)

Գլխավոր քարտուղար՝ Արմինե Ալեքսանյան

Անդամներ՝

Աշոտ Ղուլյան (6-րդ գումարման ԱԺ նախագահ)

Գեղամ Ստեփանյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն)

Արթուր Մոսիյան («Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն)

Վահրամ Բալայան («Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն)

Դավիթ Գալստյան (Արցախի «Արդարություն» խմբակցություն)

Սեյրան Հայրապետյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Գոհար Սարգսյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Արթուր Հարությունյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արամ Գրիգորյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արմեն Հակոբյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Լեռնիկ Հովհաննիսյան (ԱրՊՀ դասախոս)

Ռոբերտ Ղահրամանյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար)

Սիրանուշ Սարգսյան (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով)

Սոֆի Իվանիդիս (Արցախի հունական համայնքի ներկայացուցիչ)

Բարեկամության շրջանակի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան (ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի վարիչ):

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արցախի ԱԺ նախագահը գոհունակության և երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում