ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Նորիլսկում բնապահպանական արտակարգ իրավիճակը, որտեղ տեղի է ունեցել նավթամթերքի հսկայական ծավալի արտահոսք: Սոցցանցում դիվանագետը հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին վթարի հետևանքները վերացնելու գործում:
«Չնայած մեր տարաձայնություններին՝ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում օգնելու Ռուսաստանին վերացնել այդ բնապահպանական աղետը և առաջարկում է տեխնիկական փորձաքննության աջակցություն»,- հայտարարել է Պոմպեոն: