Հուլիսի 24-ին Ամստերդամի «Այաքս»-ը ընկերական խաղում խոշոր` 5:1 հաշվով պարտության է մատնել արգենտինական «Ինդեպենդենտե»-ին: Այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը, ով, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով, դարձել է հեթ տրիկի հեղինակ: Այս մասին հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպման 5-րդ րոպեին հաշիվը բացել է Էրիկսենը, առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվել է: Այդուհետ, իրար հետևից 3 անգամ (46, 50, 54 ր.) աչքի է ընկել Արազ Օզբիլիսը` հաշիվը դարձնելով 4:0: 70-րդ րոպեին արգենտինացիներին հաջողվել խփել հեղինակության գնդակը, գոլի հեղինակ է դարձել Մարտին Բենիտեսը, իսկ 73-րդ րոպեին Ռոդրիգեսը հաշիվը դարձրել է 5:1:








































