Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Աշխարհում վարակվածների թիվը 6 մլն 604 հազարից ավելին է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 604 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 192 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 902 հազար 779 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 109 հազար 159 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 587 հազար 017-ի, մահերինը՝ 32 հազար 602-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 217  հազար 967  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 093 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 470 ընդհանուր, 8 հազար 701 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:

Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում