Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Դատախազությունը պետության փաստաբանական գրասենյակն է»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով` հանրության թիվ մեկ դժգոհությունը վերաբերում է նախկինում զանգվածային թալանի վերադարձին: «Ըստ զեկույցի` 2003-2013թթ. ընթացքում Հայաստանից դուրս է բերվել շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար: Իրավիճակի ցինիզմն այն է, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունը այսօր փորձ է արվում օգտագործել ՀՀ-ի և Հայաստանի ժողովրդի դեմ»:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանում իրականացնում են տեղեկատվության ահաբեկչություն, տեռոր. «Ստի ու կեղծիքի զանգվածային տարածում, որն իհարկե չի հասնում իր նպատակին, բայց արդարացիորեն նյարդայնացնում է մեր քաղաքացիներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: