Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

«Թրամփը հաշվում է ամեն կոպեկը». ինչո՞ւ ԱՄՆ-ն այլևս չի ֆինանսավորում Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքները

Մինչ Ադրբեջանն այս շաբաթ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանելով հետևորդների հարցերին, ասել է, որ Միացյալ Նահանգները  ավարտել է Արցախում ականազերծման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ուշադրությունը սևեռելով բնակչությանը խաղաղության պատրաստելու աշխատանքներին: Այս մասին գրում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը: Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ: «Ըստ երևույթին, ԱՄՆ գործող վարչակազմը «բնակչությանը խաղաղության նախապատրաստելը» ընկալում է որպես կյանքեր փրկող ծրագրի ֆինանսավորման դադարեցում, բայց միևնույն ժամանակ 100 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ռազմական անվտանգության համար: Սա անընդունելի է:  Շարունակելու ենք աշխատել, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն իր վերջին խոսքն ասի հարցի առնչությամբ»,- ասել է Չուլջյանը:

Նշենք, որ  ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ և կոչ են արել հրապարակայնորեն դատապարտել այդ երկրում անցկացվող զորավարժությունները:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, թե ԱՄՆ-ի դիրքորոշումը կապ ունի Սիրիա մարդասիրական առաքելության խումբ ուղարկելու հետ։ Բադալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իր հիշողությամբ ԱՄՆ-ը նման որոշում ավելի վաղ է կայացրել. «Ես կարծում եմ՝ մեկը մյուսի հետ  բացարձակապես կապ չունի, ու ես չեմ տեսնում այստեղ որևէ բան, որը ցույց է տալիս ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ, որը մենք կարող ենք տեսնել որպես պատասխան Սիրիա  մարդասիրական խումբ ուղարկելուն: Որոշակի գումար էր տրվում մարդասիրական ականազերծում կատարելու համար, որը ինքնին մեծ գումար չէր։ Ես սա տեսնում եմ Միացյալ Նահանգների արտաքին ռազմավարության ավելի լայն համատեքստում. փոխվում է Նահանգների մոտեցումն այսօրինակ իրավիճակներին, և նաև արցախյան հարցում որոշակի մոտեցումներ են վերանայվում»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ չի կարծում, թե սա Թրամփի վարչակազմի   հատուկ մոտեցումն է. «Շատ էական խնդիր կա՝ ականազերծման աշխատանքը տարիներ շարունակ իրականացվել է, և բնական է, որ ընթացքում դրա նշանակությունը պետք է նվազեր՝ թեկուզ այն պարզ տրամաբանությամբ, որ ականազերծումը տեղի է ունենում, ու աստիճանբար ավելի քիչ ականներ են մնում։ Հետևաբար շատ տրամաբանական է, որ այս գործիքակազմը  պետք է իր նշանակությամբ նվազեր։ Բայց սա չի նշանակում, որ նվազում է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը արցախյան խնդրի հանդեպ։ Նահանգներն այստեղ  անմիջական ուղղորդված հետաքրքրություն չի ունեցել, շատ ավելի լայն ազդեցության տիրույթում է պահել և ավելի  մեծ առաքելություն թողել Ռուսաստանին։ Միացյալ Նահանգներն այս տեսանկյունից փորձում է միջամտել այն դեպքում, երբ պարզ երևում է, որ Ռուսաստանն այդ դերն արդյունավետ չի կատարում, ու առաջանում են ապակայունացման ռիսկեր։ Ըստ այդմ՝ ես չեմ կարծում, որ այս որոշումը կարող է վկայել Թրամփի՝ արցախյան հարցի հանդեպ ուշադրության նվազման մասին։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունը շատ ավելի լայն համատեքստով է պետք նայել։ Թրամփի վարչակազմի դեպքում կարող է լինել զուտ ֆինանսական պրագմատիկ մոտեցում, որը, ինչպես գիտեք, Թրամփը ցուցաբերում է, թեպետ այս տեսանկյունից ականազերծման օգնությունը ԱՄՆ-ի համար մեծ փող չէր, բայց Թրամփը հաշվում է ամեն կոպեկը, ու այստեղ կարող է լինել զուտ ֆինանսական հաշվարկ։ Գուցե համարում են, որ այս ծախսը իրենց համար ավելորդ է, և այն պետք է դադարեցնել։ Ես  Միացյալ Նահանգների վարքագծի իմաստով  սրան մեծ աշխարհաքաղաքական նշանակություն չէի տա»։

Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Ստեփանակերտը միշտ բարձր է  գնահատել բոլոր այն կազմակերպությունների ու երկրների ջանքերը, որոնք նպաստել են Արցախում մարդասիրական աշխատանքին, այդ թվում նաև՝ «Հելո թրասթ»-ի կատարած աշխատանքը. «Վերջին տարիներին այդ կազմակերպությունը ֆինանսական խնդիրների առաջ է  կանգնել, շատ ծրագրեր հարցականի տակ են, բայց մենք այդուհանդերձ  բարձր ենք գնահատում խաղաղության ու կայունության պահպանման գործում նրանց կատարած աշխատանքը՝ թե՛ ԱՄՆ-ի և թե՛ մյուս համանախագահող երկրների։ Ուզում եմ նաև ասել, որ մոտեցումը պետք է օբյեկտիվ լինի»։

Ըստ Բաբայանի՝ երբ կոչ է արվում պատրաստվել խաղաղության, դա միակողմանի լինել չի կարող. «Պետք է փոխադարձ լինի։ Ադրբեջանը շարունակում հայատյաց քաղաքականությունը, չի հրաժարվում հայասպան ծրագրերից, տարեկան մի քանի անգամ զորավարժություններ է  իրականացնում, բացեիբաց կոչ է անում ոչնչացնել հայոց պետականությունը։ Ու այս պայմաններում  միակողմանի կոչերը առնվազն տարօրինակ են, մեր աշխահընկալման մեջ չկա ագրեսիա, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք, երբ նման քաղաքականություն է իրականացվում։ Ուստի՝ եթե միջազգային հանրությունը շահագրգռված է, որ խաղաղություն լինի, պետք է առաջին հերթին Ադրբեջանին դիմի, ոչ միայն դիմի, այլև պարտադրի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում