Մայիսի 14-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, ընդհանուր՝ 3860։ Առողջացաներն ավելացել են 72-ով, ընդհանու՝ր 1․572։ Ունենք մահվան ընդհանուր 49 դեպք, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 բուժառու: 660 մարդ ունի թոքաբորբ, 66-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ ծայրահեղ ծանր։ Արհեստական շնչառության սարքերին միացված է 6 մարդ։ Ի դեպ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում են պատասխանին»,-ասել է խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:









































