Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Արտակարգ ռեժիմի երկարաձգումը ոչ ցանկալի, բայց անհրաժեշտ քայլ է: Այս փուլում մենք գնում ենք սահմանափակումների մեղմացման, ինչը պետք է զուգորդվի նոր կանների սահմանմամբ և այդ կանոնների նկատմամբ մեր բարձր գիտակցությամբ»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ ավելի խիստ սահմանափակումների չգնալու համար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է իր մասով պահպանել կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում:








































