Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ի կայքը, պայթյուն է տեղի ունեցել Նորվեգիայի վարչապետի նստավայրի մոտ, ինչի հետևանքով կան առնվազն 8 վիրավորներ: NTB նորվեգական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վարչապետի կյանքին ոչինչ չի սպառնում: Պայթյունից հետո սկսվել է հարակից տարածքների տարհանումը:
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ վնասվել են նաև գրասենյակային այլ շենքեր, որոնք գտնվում են հարակից փողոցներում: Հաղորդվում է, որ պայթյունի վայրից թանձր սև ծուխ է բարձրանում:









































