Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական առաջին նիստը հետաձգվել է հայցվոր կողմի բացակայության պատճառով:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը՝ Գևորգ Գյոզալյանը, պնդել է, որ այսկերպ հայցվոր կողմը մտադիր է անհարկի ձգձգել դատական պրոցեսը: Դատավորն էլ նշել է՝ հաշվի առնելով, որ այսօր առաջին նախնական նիստն է, պետք է հետաձգել այն և հնարավորություն տալ մյուս կողմին օգտվել օրենսդրությամբ սահմանված դատավարական իրավունքներից:
Բացի այդ, դատավորը տեղեկացրել է, որ հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել չներկայանալու վերաբերյալ: