News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 40 միլիոն դոլարի օգնություն հատկացումը։
Այդ գումարը հատկացվելու է բարեփոխումների անցկացման աջակցությանը, որը միտված է տնտեսական դրության վերականգնմանը և հետճգնաժամային աճի նախապատրաստամանը։
Նշվում է, որ սա վրացական կառավարությանը Համաշխարհային բանկի Development Policy Operation փաթեթի երրորդ և վերջին հատկացումն է։
Հարավային Կովկասի գծով Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը հայտարարել է. «Տվյալ ծրագրի շրջանակներում բարեփոխումների անցկացման աջակցմանն ուղղված միջոցները 2010 և 2011 թվականներին օգնել են Վրաստանի տնտեսության վերականգնմանը։
Դրանք նաև օգնել են 900,000 մարդկանց՝ բժշկական ապահովագրվածություն ստանալու համար, ինչպես նաև 440,000 անձինք ստացել են հատուկ սոցիալական օգնություն»։
Հիշեցնենք, որ տարեսկզբին Համաշխարհային բանկը Վրաստանում կանխատեսել է ՀՆԱ-ի 4 տոկոսանոց աճ, իսկ 2012 թվականին՝ 4.5 տոկոսանոց աճ։










































