«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նախ նշեց, որ բռնության մերժումը շարունակում է մնալ իրենց քաղաքական թիմի հիմնարար արժեքներից և սկզբունքներից մեկը: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին՝ նա նկատեց. «Միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք, որովհետև այն հետևանք է հանրային սպառնալիքների, բռնության կոչերի, սեռական բնույթի հայհոյանքների, մարդու արժանապատվությունը ոտնահարող հայտարարությունների, որոնք օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ»:
Նրա խոսքով՝ այս դեպքը առնչվում է ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այլև ՀՀ քաղաքացիներին. «Համոզված եմ, որ իրավական գործընթաց կսկսվի, մնացյալը թողնենք իրավապահ մարմինների մեկնաբանությանը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































