Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Շատ տեղին էր իմ և մեր թիմի կողմից շատ-շատ հարգված պարոն Ալեն Սիմոնյանի այն հիշեցումը մի քաղաքական արբանյակի մասին, որը ժամանակին ձայներ էր հավաքում տարբեր տեսակի սոցիալական բնույթի խոստումներով, այսինքն` անում էր այն, ինչ հիմա դուք եք անում. մարդկանց սոցիալական վատ վիճակի, մարդկանց աղքատության հաշվին դիվիդենդներ եք շահում. աա անթույլատրելի է մանավանդ այսօր»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա ՀՀ քաղաքացիներին հավաստիացրեց, որ այսօրվա կառավարության աշխատանքը ուղղված է նրանց բարեկեցությանը և առողջությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































