Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ավակովի համարձակ քայլը․ Ուկրաինայի ՆԳ նախարարը ձեռնոց նետեց ԱԳՆ-ի «թուրքական» օրակարգին

Ուկրաինայի արտգործնախարարությունը կոչ էր արել երկրի խորհրդարանի պատգամավորներին ապրիլի 24-ի նախաշեմին զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց և ամենակարևորը՝ հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել: Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարյա Վոլոդինան Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր փոխարտգործնախարար Վասիլ Բոդնարի ստորագրությամբ պաշտոնական գրության պատճենը. «Մեր երկրի մոտեցումն այս հարցում անփոփոխ է՝ Ուկրաինան չի ճանաչում «Հայոց ցեղասպանությունը»»: Դարյա Վոլոդինան քննադատել է այս նամակը՝ նշելով,  որ արդեն դիմում-հայտարարություն է պատրաստվել, որը կստորագրվի ուրբաթ օրը՝ ինչպես խմբի անդամների, այնպես էլ այլ պատգամավորների կողմից. «Այդ փաստաթղթում կոչ է արվում Ուկրաինայի ԱԳՆ-ին կա՛մ հետ կանչել այդ նամակը, կա՛մ դրանում շտկումներ մտցնել՝ ներողություն հայցել: Նաև հնարավոր է ԱԳ նախարարի տեղակալի նկատմամբ ծառայողական քննություն տարվի, որն իրեն թույլ է տվել, իմ կարծիքով, ոչ դիվանագիտական արտահայտություններ»։

Իհարկե, որևէ երկրի արտաքին քաղաքականություն որոշվում է ոչ թե օրենսդիրների, այլ՝ գործադիր իշխանության կողմից, ու այս դեպքում՝ ինչքան էլ գնահատենք Դարյա Վոլոդինայի քաղաքական դիրքորոշումն ու քաղաքացիական կեցվածքը, դժվար չէ պնդել, որ պաշտոնական Կիևի դիրքորոշումն արտացոլված է հենց Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի նամակում ու նույնիսկ միամտություն կլինի կարծելը, թե Վասիլ Բոդնարը կարող էր ինքնագործունեություն ծավալել կամ պատգամավորներին նման գրություն ուղարկել՝ առանց ԱԳ նախարարի, վարչապետի կամ նախագահի գիտության։

Հիմա չեմ ուզում հանգամանալից անդրադառնալ, թե ինչու են պաշտոնական Կիևի համար այդքան կարևոր Բաքվի կամ Անկարայի հետ ունեցած հարաբերությունները, մյուս կողմից՝ ուզում եմ նկատել, որ միջազգային բոլոր հարթակներում Հայաստանը դեմ է քվեարկում Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ միասին։ Հեղափոխությունից առաջ ու դրանից հետո որևէ փորձ չի արվել ձևավորելու հայ-ուկրաինական քաղաքական օրակարգ ու այս հարցում դժվար է միայն Կիևին մեղադրելը․ պետք է խոստովանենք, որ նունիսկ 2018-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարողացել հաղթահարել ռուսական գործոնը։

Ինչևէ, վերադառնանք Ուկրաինա ու նկատենք, որ պաշտոնական Կիևի ակնհայտ «թուրքական» օրակարգին հակադրվեցին ոչ միայն արտաքին քաղաքականության վրա նվազագույն ազդեցություն ունեցող պատգամավորները, այլ նաև՝ այդ երկրի կյանքում առանցքային դերակատարություն ունեցող գործիչ՝ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ Վերջինս Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մասնավորապես նշելով. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ողբերգության 105-րդ տարելիցը: Ողբերգության, որն աշխարհն այն ժամանակ գերադասեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ…»:

Իհարկե, շատերն Ավակովի այս գրառումը կարող են կապել բացառապես նրա հայկական արմատների հետ։ Սակայն սա ամենևին էլ դոմինանտ վարկած չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ավակովի գործունեության մեջ, այսպես ասած, հայկական օրակարգը բավականին թույլ է արտահայտված։ Ուկրաինայի ՆԳ նախարարի գրառումն ավելի շատ խոսում է այն մասին, որ Ուկրաինայում ձևավորված չէ, այսպես ասած, մոնոլիտ իշխանություն ու, որ ամենակարևորն է՝ ուկրաինական էլիտայում քիչ չեն գործիչներն, ովքեր տեսնում են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռնակարը։ Սա լավ ուղերձ է պաշտոնական Երևանին, որը, սակայն, նման առիթները պետք է օգտագործի՝ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու և նոր ուղղություններով զարգացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում