Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան

Ուստարին հեռավար կավարտենք, բայց միասնական քննությունների մասով լուրջ խնդիր ենք ունենալու

Կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում աշխատանքային ու կրթական ոլորտը հեռավար տարբերակով է առաջ գնում։ Սակայն աշխարհի տարբեր երկրներում քայլ առ քայլ սկսում են կրթության ոլորտում դասապրոցեսի վերականգնումը։ Օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներն ու մանկապարտեզները կվերսկսեն փուլային տարբերակով՝ մայիսի 11-ից: «Euronews»-ը տեղեկացնում է, որ առաջին փուլում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկսվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար: Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեի խոսքերով՝ առաջին հերթին անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում:

«Մենք պետք է հստակություն մտցնենք անվտանգության միջոցառումների հարցում: Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարանների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,- ասել է նախարարը:

Նորվեգիայում մանկապարտեզները բացվել են ապրիլի 20-ից, սակայն շատ ծնողներ որոշել են, որ ներկայումս ճիշտ կլինի երեխաների տանը մնալը՝ չնայած կառավարության այն հայտարարությանը, որ համաճարակը հնարավոր եղավ վերահսկողության տակ պահել: Ապրիլի 27-ին պարապմունքները կվերսկսվեն տարրական դասարաններում:

Դանիայում կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին փուլը սկսվել է ապրիլի 15-ին: Մանկապարտեզներն ու տարրական դասարանների դպրոցները բացվել են, մնացած կրթական հաստատությունները փակ կլինեն մինչև մայիսի 10-ը:

ՀՀ-ում, պարետի որոշմամբ՝ այսօրվանից հանվել են տնտեսական գործունեության մի շարք սահմանափակումներ, սակայն կրթական ոլորտում դեռևս փոփոխություն չկա։ Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը կշարունակեն դասապրոցեսն իրականացնել բացառապես առցանց տարբերակով։

«Առաջին լրատվական»-ն անդրադարձել էր հարցին, թե ինչպես պետք է կազմակերպել ավարտական ու ընդունելության քննությունները։ Նախարարությունից մեզ տեղեկացրել էին, որ դեռ հստակություն չկա այդ առումով։

Մեզ հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը նշեց, որ դպրոցներում, ուսումնական մյուս հաստատություններում դասերը վերսկսելու մասով դեռևս որևէ որոշում չկա։ Նախարարությունում չի քննարկվել այդ հարցը, քանի որ կառավարության որոշում չկա, պարետի որոշում չկա դասապրոցեսը վերականգնելու վերաբերյալ։

Նախարարությունը ապրիլի 27-ին հայտարարելու է ավարտական ու ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ որոշումը, իսկ մինչ այդ քննարկումները շարունակվում են։

Կրթության մասնագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս տարի դասապրոցեսը չի վերսկսվելու։ Անգամ եթե նման որոշում կայացվի, ծնողների 80-90 տոկոսը երեխաներին դպրոց չի ուղարկի։ «Բացի դրանից, դասերը մինչև մայիսի 15-ն են, որից հետո սկսվում են գրավոր աշխատանքները։ Մայիսի 20-ին արդեն ամեն ինչ ավարտված է լինում։

Կարծում եմ՝ 15-20 օրվա համար դժվար թե ծնողներն ուղարկեն։ Իմ կանխատեսումն այն է, որ այս ուսումնական տարին այսպես էլ կավարտենք՝ հեռավար ձևով։ Եթե շատ լավ իրավիճակ լինի, որը, իհարկե, քիչ հավանական է, գուցե հունիս ամսին քննական դասարաններում, թեկուզ ձևական, բայց քննություններ կազմակերպվեն։ Խոսքը 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների մասին է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սերոբ Խաչատրյանը։

Նա ներկայացրեց մի քանի խնդիրներ, որոնք իրենց հերթին դժվարացնում են դասապրոցեսի վերսկսումը։ Դրանք են՝ երեխաներին տրանսպորտով տեղափոխելու հարցը, դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները և այլն։ «Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի դպրոցների մի մասում ջուր չկա, մյուս մասում զուգարանները խայտառակ վիճակում են։ Այս փուլում հիգիենիկ պարագաների ապահովումը և այլ հարցերը խոչընդոտ են լինելու։ Կարծում եմ՝ այս տարի ռիսկի չեն գնա ու դպրոցները չեն բացի»,- տեսակետ հայտնեց ոլորտի մասնագետը։

Ավարտական ու միասնական քննությունների մասով, Սերոբ Խաչատրյանը նշեց՝ եթե ավարտական քննություններն ինչ-որ ձևով հնարավոր է հեռավար իրականացնել, ապա միասնական քննություններն անհնար է։

«Նախարարը հայտարարել է, որ ամսի 27-ին կհայտարարեն, թե ինչպես են ավարտելու ուսումնական տարին։

Ավարտական քննությունները կարելի է նաև բանավոր անցկացնել։ Ամեն ուսանողի համար ժամեր նշանակել, Zoom համակարգում ամեն մեկն իր ժամին մտնի, պատասխանի։ Դիպլոմայինների պաշտպանությունն էլ հնարավոր է հեռավար իրականացնել։ Հանձնաժողովը մտնում է Zoom, ուսանողն էլ պատասխանում է։ Հասկանալի է՝ իդեալական չի լինելու։ Այստեղ ամենամեծ պրոբլեմը ընդունելության քննության, այսպես կոչված, միասնական քննության հարցն է։ Այստեղ շատ լուրջ մրցակցային խնդիր կա։ Բոլորս էլ գիտենք, որ այդ քննությունները հատուկ վերահսկողությամբ են անցկացվում։

Բայց ես տեսա, որ այս տարի զորակոչը ավարտվում է ոչ թե հուլիսի վերջին, այլ օգոստոսի։ Ես ենթադրում եմ, որ, հավանաբար, նախարարությունն ուզում է մի փոքր դեպի շոգ եղանակ տանել այդ քննությունները։ Գուցե, ասենք, ոչ թե հունիսին անեն, այլ հուլիսին՝ այն հույսով, որ շոգերի ժամանակ վարակի տարածման դինամիկան կտրուկ կփոքրանա ու սոցիալական հեռավորությունը պահպանելով՝ հնարավոր կլինի քննությունները անցկացնել»,- մանրամասնեց կրթության ոլորտի մասնագետը, ապա ավելացրեց՝ ընդունելության քննությունների հեռավար անցկացումը հնարավոր չէ պատկերացնել, որովհետև համացանցի հարց կա, արտագրության հարց կա, օգնության և այլն։

Գնահատելով ընդհանուր առմամբ հեռավար կրթության արդյունավետության մակարդակը, Սերոբ Խաչատրյանը նշեց՝ հանրակրթության մեջ հեռավար կրթությունը՝ որպես ուսուցման միակ ձև, չի կարող շատ արդյունավետ լինել։

«Համեմատություն եթե անեմ, կարող եմ ասել, որ դա կրթության պրոթեզավորում է։ Հանրակրթության մեջ ֆիզիկական հանդիպումը շատ կարևոր է։ Հեռավար կրթությունն արդյունավետ անելու համար պետք է ունենալ ուսուցիչներ, որոնք ֆանտաստիկ լավ տիրապետում են թվային գործիքներին, վարժ են։ Պետք է ունենալ ուսուցիչներ, որոնք ունեն ժամանակակից համակարգիչներ, որակյալ համացանց։ Այսօր մենք խոսում ենք այն մասին, որ ուսուցիչներ կան, որոնք սմարթֆոն ու համակարգիչ չունեն։ Բայց շատերը կան, որոնց համակարգիչները բավական հին են։ Համացանցը վատ է։ Ու այդ պայմաններում հեռավար ուսուցում չի կարող լինել։ Մարդիկ հիմա հազիվ կարողանում են Zoom-ով, Viber-ով մի երկու բան սովորելով յոլա տանել։ Սա է իրավիճակը։ Իհարկե, միշտ կարելի է օրինակներ բերել, որ այս մի ուսուցիչը կամ դպրոցը ֆանտաստիկ լավ է կազմակերպում, ես վստահ եմ՝ կան այդպիսի օրինակներ։

Բայց ընդհանուր առմամբ հասկանալի է, որ մենք երկրում ո՛չ այդ IT ենթակառուցվածքներն ունենք, ո՛չ էլ ունենք թվային գրագիտության մակարդակը։ Ուղղակի պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մարդիկ, ինչ հնարավոր է՝ անում են»,- մանրամասն ներկայացրեց Սերոբ Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում