Ես կիսում եմ տեսակետը, որ պաշտոնյան որևէ ձևով չպետք է դուրս նայի ֆինանսական տեսանկյունից, թե որտեղից փող հայթարթի, որ կարողանա իր ընտանիքը պահել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Իսկ թե որ պաշտոնյան է իր աշխատանքով արդարացնում իրեն, ով չի արդարացնում, դա մի փոքր սուբյեկտիվ կարծիք է, բայց այն, որ պաշտոնյան պետք է ֆինանսապես ապահովված լինի գոնե մինիմալով, դա ես ընդունում եմ»:,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ հասարակության մի հատված շատ բացասաբար է վերաբերվում պաշտոնյաների պարգևավճարներին, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ժողովրդին, ինչպես շատ այլ հարցերում, մանիպուլացնում են՝ տարբեր վերնագրերով: Օրինակ, վերջերս լրատվամիջոցներից մեկը իր վերնագրում գրել էր, որ ԱԺ-ում ստացել են պարեգւավճար՝ լավ իմանալով, որ ժողովուրդը կմտածի, որ պատգամավորներն են ստացել պարգևավճար: Այնինչ պատգամավորները չեն ստացել: Նման ձևով մանիպուլացնում են և բոլորովին այլ կերպ են ներկայացնում պարգևավճարները»,-ընդգծեց Հրաչյա Հակոբյանը:









































