Friday, 19 06 2026
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը

Լիբանանում կորոնավիրուսից երեք հայ է մահացել, մի քանի հազարն էլ սոցիալական ծանր վիճակում են հայտնվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

– Պարոն Գանդահարյան, ի՞նչ իրավիճակ է Լիբանանում։ Կորոնավիրուսով քանի՞ վարակված կա։

– Լիբանանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 658 է, մահացածներինը՝ 21, բուժվածները՝ 84:

-Իշխանությունների իրականացրած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում ինչպե՞ս եք գնահատում։

-Համապատասխան գերատեսչությունները, հատակապես առողջապահական, արտակարգ իրավիճակի հատուկ մարմին, իրավապահ մարմիններ, քաղավիացիա, աշխատում են օպերատիվ՝ հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելով։ Կան, իհարկե, կանխարգելման, թեստավորման, բուժման գործողություններ և շրջագայության սահմանափակումներ։

-Հայերի շրջանում արդյոք շա՞տ են վարակվածները։

-Համայնքից վարակակիրներ կան, ոչ մեծ թվով։ Կան, իհարկե, որ արդեն բուժվել են, ոմանք բուժմուն են և կան մեկուսացածներ։ Ցավոք, ունենք 3 զոհ։ Համայնքում գործող հակաճգնաժամային շտաբն աշխատում է լուծել իրավիճակից բխած և՛ առողջապահական, և՛ սոցիալական խնդիրները։

-Առողջապահական համակարգը որքանո՞վ է կարողանում պայքարել, թե շատ երկրների օրինակով առողջապահական համակարգը ուղղակի պայթում է։

-Կարծում եմ՝ հակառակ բազմաբնույթ խնդիրներին՝ առողջապահության նախարարությունը, ինչպես թվերն են վկայում, աշխատում է նպատակաուղղված և օպերատիվ։ Կա հասարակական դրական ընկալում և արձագանք այս ուղղությամբ։ Կարելի է ասել իրավիճակը վերահսկելի է։

-Տնտեսական լուրջ խնդիրներ կային Լիբանանում, կորոնավիրուսը էլ ավելի՞ է խորացրել ճգնաժամը։

-Այո՛, ճիշտ նշեցիք։ Արդեն Լիբանանը նախակորոնային ժամանակահատվածում դիմակայում էր ֆինասատնտեսական ծանր ճգնաժամ քաղաքական շարժառիթներով։ Երկիրը, փաստորեն, տնտեսական շրջափակման էր ենթարկվել։ Հիմա էլ ՝ ընդհանրապես։ Կառավարությունը փորձում է տարբեր ծրագրերով լուծել խոցելի խավի խնդիրները։

Ինչ վերաբերում է հայկական համայնքին, շտաբը սննդի, դեղորայքի օժանդակություն է տրամադրում համայնքի՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված մարդկանց։

-Համայնքում փաստորեն սոցիալական ծանր վիճակում գտնվողներ կա՞ն։ Մոտավորապես քանի՞ ընտանիքի մասին է խոսքը։

-Իհարկե կան։ Այս պահի տվյալներով՝ մի քանի հազար։ Մի կարևոր մաս զրկվել է եկամուտներից։ Նրանց հասնում են օժանդակություններ շտաբի կողմից։

-Հայաստան վերադառնալ ցանկացողներ այս իրավիճակում կա՞ն հայերի շրջանում։

Կորոնավիրուսի ճգնաժամից առաջ, հատկապես ֆինանսատնտեսական տագնապին առընթեր նկատելի էր Լիբանանից հայրենադարձության միտումներ։ Կտրուկ աճել էր նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների թիվը։ Հիմա հասկանալիորեն թռիչքներն առկախվել են։ Կարծում եմ՝ երբ վերագործարկվեն թռիչքները և ընդհանրապես բնականոն դառնա օդանավային գործունությունը, այդ միտումները վերստին նկատելի կլինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում