Վեսթմինսթերի դուքս Հյու Գրոսվենորը 12,5 միլիոն ֆունտ ստեռլինգ է նվիրել (14,4 միլիոն եվրո) Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին: Այս մասին գրում է Mirror-ը:
30-ամյա Գրոսվենորը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ սուբյեկտն է, նրա կարողությունը գնահատվում է 10,1 միլիարդ ֆունտ (11,4 միլիարդ եվրո): Նա Վեսթմինսթերի դուքս տիտղոսը ժառանգել է 2016 թվականին հոր՝ Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորի հանկարծամահ լինելուց հետո:
Երիտասարդ միլիարդատերը իր ընտանիքի և Grosvenor Estate ընտանեկան կորպորացիայի աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության բուժանձնակազմին և ասել, որ այս դժվարին ժամանակներում կցանկանար օգնել նրանց, ովքեր գտնվում են «առաջնագծում», և նրանց ընտանիքներին:









































