Թաիլանդում մահացել է դատաբժշկական փորձագետը, որը կարող էր կորոնավիրուսով վարակվել դիահերձման ժամանակ, հայտնում է Fox News- ը:
Journal of Forensic and Legal Medicine ամսագրում տպագրված հոդվածը վերլուծում է մարտի 20-ի տվյալները, երբ Թաիլանդում հիվանդության դեպքերը քիչ էին, և դրանք բոլորը «ներմուծվում էին»:
Միևնույն ժամանակ, երկրում կային երկու հիվանդ բուժաշխատողներ, որոնք կապ չեն ունեցել վարակվածների հետ:
«Որքանով մեզ է հայտնի, սա դատաբժշկական համակարգի շրջանում Covid-2019-ով վարակվելու եւ մահանալու առաջին դեպքն է», – ասվում է հոդվածում:
Շեշտվում է, որ դիահերձման ընթացակարգերը կարող են վտանգավոր լինել աշխատակիցների համար, այս առումով հեղինակները խորհուրդ են տալիս օգտագործել նույն պաշտպանական սարքավորումները և անվտանգության միջոցները, որոնք օգտագործվում են ողջ հիվանդների հետ գործ ունենալիս:









































