ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը։ «Ես դադարեցնում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, քանի դեռ նրանք հետաքննում են արձագանքման սխալները և կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրումը»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ ԱՀԿ-ն ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել COVID-19-ի տարածման վերաբերյալ և ճշմարտությունը չի հասցրել համամաշխարհային հանրությանը։










































