Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ազատամարտիկները Սերժ Սարգսյանից պահանջում են

Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահը, ինչպես նաև Հայաստանում գործող հասարակական, քաղաքական, ռազմահայրենասիրական կազմակերպությունների կոմիտեն այսօր Արցախի ազատամարտի ինքնապաշտպանական գործողությունների հրամանատարների անունից հանդես եկան հայտարարությամբ՝ ներկայացնելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ իրենց դիրքորոշումը. «Մենք, վերագնահատելով հատկապես հարավկովկասյան տարածաշրջանում գերտերությունների շահերի ընդարձակմանը կամ պահպանմանը միտված պահանջադրումների շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացներում միտված երեք գերակա սկզբունքներով արված առաջարկությունները, դրան զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական կողմից ակնհայտ պատերազմի վերսկսման սպառնալիքների ուղեկցությամբ արդեն իսկ Կազանամ ներկայացված 10 նոր պահանջագրումները և թելադրանքների անհերքելի փաստի առկայությունը, ինչպես նաև Եվրոխորհրդի որոշակի անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից հայ-թուրքական, հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության իրողության վերաբերյալ անհիմն և իրականությունը գլխիվայր խեղաթյուրող մեկնաբանությունները և տրված գնահատականները, պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից վերանայել խնդրի լուծման համար առաջադրված երեք սկզբունքներն ու հարցը տեղափոխել իրավական դաշտ, ՄԱԿ-ից՝ հրաժարվել չուսումնասիրված և չհիմնավորված խնդիրը քննարկման առարկա դարձնելու և հոգևոր համերաշխության հիման վրա բանաձևեր ընդունելու վարկաբեկիչ պրակտիկայից, Եվրախորհրդին կոչ ենք անում կասեցնել ներթափանցող գռեհիկ ապատեղեկատվության զարգվածային հոսքը, իսկ «Քեմալական Թուրքիայից» և Ադրբեջանից պահանջում են դադարեցնել ցեղասպանության, տեղահանման և ռասիզմի բարբարոս քաղաքականության անհեռանկար գործելաոճը։

Հայաստանի Հանրապետության նախագահից պահանջում ենք.

ա) Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հրաժարվել Մադրիդյան և այլ որակի՝ անցյալում պարտադրված և իրականության խեղաթյուրված ձևակերպումներից: Բանակցություններ վարել միմիայն Ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությամբ և վերը նշված փաստական իրողություններից բխող դիրքերից:

բ) անհապաղ ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները և չեղյալ հայտարարել:

գ) Պատերազմի վերսկսման հիստերիա սփռող, պատերազմ տենչացող Ադրբեջանին և տարածաշրջանի այլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների անհագ ախորժակը մեկընդմիշտ փակելու համար ցանկացած տեղանքով հարմար զորավարժությունների ժամանակ ցուցադրենք մեր նորագույն նվաճումներից գոնե մեկի կործանարար կարողությունները:

դ) Մենք բոլորս միասնական կերպով պատրաստակամ ենք ցանկացած պահին անշեղ և մեծագույն պատասխանատվությամբ կատարելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր կարգի հրամանները:

«Գոյամարտ» համազգային կուսակցության նախագահ Սերժ Ղազարյանը ու «Փառապանծ» ազատամարտիկների ռազմահայրենասիրական միության նախագահ Գրիշա Սարգսյանը նաև կոչ արեցին. «Ով Հայ ժողովուրդ, մենք 20 տարի է՝ անասելի զրկանքների գնով հզորացրել և հզորացնում ենք մեր երկրի բանակն ու պաշտպանությունը, եկել է պահը միասնական ջանքերով հզորացնելու մեր առաջ ծառացած այլ կարևորագույն ներքին և արտաքին, ինչպես նաև համազգային կառույցների ընդլայնման առաջնահերթ խնդիրները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում